ՀՀ Նախագահն արձագանքել է Դավիթաշենում ապօրինի ծառահատմանը

ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է Նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:

— Ինչպե՞ս է ՀՀ Նախագահը վերաբերվում Դավիթաշենում ապօրինի ծառահատման դեպքին:

— Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Այս թեմայով