Հնդկաստանի և Պակիստանի միջև հրաձգություն է տեղի ունեցել

Պակիստանի զինված ուժերը խախտել են հրադադարը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջաններում: Հրաձգություն է սկսվել, մեկ հնդիկ զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են, հաղորդում է Hindustan Times թերթը:

Նույն աղբյուրի հաղորդմամբ` պակիստանցի զինյալները հրաձգություն են սկսել Ռաջաուրի շրջանի Սանդերբանի տարածքում: Հնդիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ երկու ժամ:

Հիշեցնենք` Պակիստանի և Հնդկաստանի միջև լարվածությունը վերսկսվել էր հնդիկ ուժայինների ավտաշարասյան վրա Ջամմու և Քաշմիր շրջաններում հարձակումից հետո` փետրվարի 14-ին, ինչի հետևանքով 45 մարդ էր զոհվել:

Հակամարտող երկու կողմերից էլ կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում։

Այս թեմայով