Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելու առաջարկին: Այս մասին տեղեկացնում է Nur.kz-ն:
Մայրաքաղաքի անվանափոխության մասին հայտարարվել է այսօր՝ Կառավարության և խորհրդարանի համատեղ նիստում՝ նոր նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից առաջարկի հնչելուց անմիջապես ժամեր անց: