Ճանապարհային ոստիկանություն չի լինելու. սպասվում են բովանդակային փոփոխություններ

Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է, Parliamentmonitoring-ի հետ հարցազրույցում ասել է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն», — նշել է նա:

Ա.Խաչատրյանի խոսքով, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը:

«Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինեն նաև Ազգային ժողովում», — նշել է Ա.Խաչատրյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

Այս թեմայով