ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու միջազգային կառույցի ներկայացուցիչներն ուղերձ են հղել Մարտի 8-ի կապակցությամբ։
Գլխավոր քարտուղար.
«Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար: Անցյալ տարի առաջին անգամ մենք հասել ենք գենդերային հավասարության ՄԱԿ-ի բարձրաստիճան ղեկավարության և ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի աշխատանքային խմբերը համակարգողների շրջանում:
Իսկ այժմ մենք աշխատում ենք մեկ տասնամյակի ընթացքում ՄԱԿ-ի ողջ համակարգում հասնել հավասարության»:
Գլխավոր քարտուղարի տեղակալ.
«Գենդերային հավասարությունը առանցքային նշանակություն ունի մեր աշխատանքի արդյունավետության գործում, և մենք չենք կարող մեզ թույլ տալ անտեսել աշխարհի բնակչության կեսի ներդրումները:
Իսկ կանանց հավասար մասնակցությունը աշխատանքի մեջ գլոբալ զարգացման համար տրիլլիոն դոլլարների ներդրում կապահովի:
Եկե՛ք հստակ ասենք. մենք չենք կարող կառուցել մեր երազած ապագան և նվաճել Կայուն զարգացման նպատակները առանց կանանց ամբողջական մասնակցության»:
«ՄԱԿ-Կանայք» գործադիր տնօրեն.
«Բայց դեռևս ամբողջ աշխարհում կանայք և աղջիկները դեռևս բախվում են մի շարք խնդիրների։ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մենք խնդրում ենք բոլորին միանալ մեզ, որպեսզի միասին «Մտածենք հավասար, կառուցենք խելամտորեն և նորն արարենք հանուն փոփոխության»»:
Գլխավոր ասամբլեայի նախագահ.
«Մենք հանրային կյանքում մասնակցություն ունեցող և որոշումներ կայացնող կին ղեկավարների ավելի մեծ կարիք ունենք:
Եկե՛ք կրկնապատկենք մեր ջանքերը խտրականության և բռնության դեմ, ինչին կանայք և աղջիկները բախվում են ամեն օր:
Եկե՛ք վստահ քայլերով մոտենանք գենդերային հավասարությանը և վստահ լինենք, որ ոչ մի կին ու աղջիկ անտեսված չլինի»:
Երիտասարդության պատվիրակ.
«Միլիոնավոր երիտասարդ աղջիկներ սկսում են մուտք գործել աշխատաշուկա: Սակայն, շատ հաճախ նրանք հնարավորություն չեն ունենում իրականացնել իրենց երազանքները և կատարելագործվել: Մենք պետք է փոխենք դա:
Եկե՛ք խրախուսենք աղջիկների կրթությունը և հմտությունները, որ նրանք դառնան այնպիսի առաջնորդներ և նորարարներ, ինչպիսիք կոչված են լինել»:
Գլխավոր քարտուղար.
«Կին ղեկավարները տիպար օրինակներ են, և ես հպարտ եմ, որ ամեն օր աշխատում եմ եռանդուն և ստեղծագործ կանանց հետ, երբ միահամուռ ջանքերով առաջնորդում ենք ՄԱԿ-ը դեպի նոր դարաշրջան:
Կանանց միջազգային օրվա առթիվ մաղթում եմ ձեզ ամենայն բարիք»: