Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը խորհրդարանականների հետ

Մեկնարկել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի և անդամների, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Բաց օրակարգով հանդիպմանն անդրադարձ է կատարվում ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», — գրել է Նաղդալյանը։

Այս թեմայով