Մխիթար Հայրապետյանին չի գոհացրել մշակույթի նախարարության աշխատանքների մասին զեկույցը

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այսօր նիստի ժամանակ դժգոհ մնաց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի ներկայացրած զեկույցից, որը վերաբերում էր ոլորտի նախորդ տարվա աշխատանքների արդյունքներին.

«Եթե անկեղծ լինեմ, ինձ մոտ մշակույթի հատվածից տպավորություն կա, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել դրան: Մենք խոսում ենք կառավարության կատարողականի հաշվետվության մասին, ու ասում եք՝ կառավարության հետևողական քաղաքականության շնորհիվ այլևս բացառվում են պատմամշակութային հուշարձաններ քանդելու դեպքերը: Ես ուզում եմ հարցնել՝ արդյոք համաձայն չեք, որ սա չի համապատասխանում ֆորմատին: Ես ուրախ կլինեի, եթե շուտ գայիք ու լսեիք Սպորտի նախարարի զեկույցը, որովհետև այն լիուլի համապատասխանում է իր ձևաչափով»:

 Հայրապետյանին չէր գոհացրել նաև այն, որ զեկույցում նշվել է 2018-ին ռեկորդային թվով գրքերի վաճառքի ու թանգարաններ այցելելու մասին:

«Ըստ Հայրապետյանի`  եթե իսկապես այդ ռեկորդային թվով գիրքը մշակույթի նախարության կոնկրետ քաղաքականության արդյունքում է վաճառվել, ապա պետք է կոնկրետ մանրամասնել, թե ինչ քաղաքականության միջոցով է դա արվել»

 

Այս թեմայով