Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի

«Հրապարակ» օրաթերթը գրել է․

Պատրաստվո՞ւմ եք լքել Վրաստանը` հարցրինք Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին, ե՞րբ կգա նոր դեսպան Սերգեյ Մինասյանը: «Վրաստանը լքել դեռ չեմ պատրաստվում, սեպտեմբերի երրորդ տասնօրյակում Վրաստան է ժամանելու Հայաստանի ԱԺ բավականին ներկայացուցչական պատվիրակությունը` Արա Բաբլոյանի գլխավորությամբ, այդ այցն ենք նախապատրաստում: Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանին, ոչինչ չեմ կարող ասել»: Բոլոր դեպքերում, կթողնե՞ք Ձեր պոստը: «Չի բացառվում, սակայն ժամկետների մասին որեւէ բան ասել չեմ կարող»: Պոստը թողնելուց հետո կգնաք Միացյալ Նահանգնե՞ր, թե՞ կմնաք Հայաստանում: Հիշեցնենք, որ հայտնի ծանրորդն ԱՄՆ-ից Հայաստան էր եկել Ս․ Սարգսյանի հրավերով եւ տեւական ժամանակ նրա խորհրդականն էր: «Կգնամ ԱՄՆ` առողջական խնդիրներով, հետո հետ կգամ Հայաստան»,- ասաց Յուրի Վարդանյանը:

Ինչ վերաբերում է Սերգեյ Մինասյանի ագրեմանի ուշացմանը, երեկ մամուլում լուրեր կային, որ վրացական իշխանությունը հակված չէ նրա թեկնածությունը հաստատելուն, քանի որ նրան համարում են ռուսական ազդեցության գործիչ:

Այս թեմայով