Նազարբաևը մեր օրերի ամենից հարգված քաղաքական գործիչներից է. նախագահը զրուցել է Ղազախստանի առաջին նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Nur.kz-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Ղազախստանի նախագահական նստավայրը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր է գնահատում Նուրսուլթան Նազարբաևի դերը հայ-ղազախական հարաբերությունների ՝ փոխշահավետ համագործակցության հիմքով և ի շահ երկու երկրների զարգացման հարցում:

Արմեն Սարգսյանը նաև ընդգծել է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեր օրերի ամենից հարգված քաղաքական գործիչներից է, որը մեծ ներդրում է ունեցել աշխարհում կայունության ու անվտանգության ամրապնդման առումով:

Այս թեմայով