Նաղդալանը ստում է. նրա որդուն ազատել են աշխատանքից

hexushՕրեր առաջ մամուլում լուրեր էին տարածվել առ այն, որ Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ներկայումս զբաղված է ոչ միայն ՀՀԿ ցուցակում իր տեղն առաջ բերելու գործով, այլեւ ջանք չի խնայում իր որդուն՝ Հրանտ Աբաջյանին, դարձնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Այսօր Armtimes.com լրատվականը խոսել է Հերմինե Նաղդալյանի հետ: ԱԺ փոխխոսնակն այս կապակցությամբ ասել է. «Դա բացարձակ սուտ տեղեկատվություն է, իրականությանը ոչ մի կերպ չի համապատասխանում: Հրանտն ապրում եւ սովորում է Չինաստանում: Այնպես որ, նա ոչ մի հնարավորություն եւ ցանկություն չունի նշված պաշտոնում աշխատելու համար: Անգամ ֆիզիկապես հնարավորություն չունի աշխատանքի անցնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում»,- հավաստիացրեց ԱԺ փոխնախագահը:

Փաստորեն Հերմինե Նաղդալյանը իր այս հրապարակմամբ հաստատել է ամիսներ առաջ մեր կողմից հրապարակված այն տեղեկատվությունը, որ նրա որդին չնայած լինելով Էկոնոմիկայի նախարարի խորհրդական չի ներկայանում աշխատանքի: Դժվար է պատկերացնել, թե Հրանտ Աբաջյանը ինչպս կարող էր Չինաստանից խորհուրդներ տալ Էկոնոմիկայի նախարարին, այն դեպքում երբ տիկին Նաղդալյանի հավաստմամբ անգամ ֆիզիկապես ժամանակ չունի: Ստացվում է, որ Նաղդալյանի որդին ամեն դեպքում այնքան էլ զբաղված չէ ու կարողանում է խորհուրդներ տալ: Հակառակ պարագայում կստացվի, որ նա ոչինչ անելու համար աշխատավարձ է ստացել:

Ի դեպ կառավարության ղեկավարի փոփոխությունից հետո Հերմինե Նաղդալյանի որդին անաղմուկ աշխատանքից ազատվել է: Հիմա արդեն նրա անունը չկա նախարարի խորհրդականների անունների ցանկում:

Այս թեմայով