Նոր աղմկահարույց քրեական գործ է հարուցվել. կիզակետում Յոլյանն ու Սարգսյանն են․ «Շաբաթ»

«Շաբաթ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Արարատի մարզում գործող «Պասեպ Ինթերնեյշնլ» ՓԲԸ-ի բաժնետեր, իտալացի գործարար Դանիլո Պասսարիելլոն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որի հիման վրա Երևան քաղաքի կենտրոնական վարչության բաժնում հարուցվել է քրեական գործ։ Իտալացի գործարարը կասկածում է, որ ընկերության մյուս բաժնետերերը՝ ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս Արմեն Հայրապետյանը, ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը թաքցրել են ընկերության իրական եկամուտները, ինչի արդյունքում ինքը չի ստացել իր շահութաբաժինը։ «Պասեպ Ինթերնեյշնլ ՓԲԸ-ն հիմնադրվել է 2003թ․-ին։ Այն հանդիսանում է տրավերտինի և կավի հանքավայր Վանաշեն տեղամասում։ Այդ տարածքում շատերին հայտնի է որպես նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ «Ալիկի հանք» անվամբ։ Նոր աղմկահարույց քրեական գործ է հարուցվել․ իտալացի գործարարը բողոք է ներկայացրել Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի և նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ.

«Շաբաթ»

 

Այս թեմայով