Շահեն Հարությունյանը երեք օր կմնա հոգեբուժարանում

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ զինկոմիսարիատից իրեն ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի բժշկական ստուգում անցնի:

«3 օր պետք է մնամ հոգեբուժարանում։ Փաստորեն դեռ սովետական կարգերը շարունակվում են։ Պապիկիս եղբորը՝ Մարզպետ Հարությունյանին, Սովետն է վեց ամիս պահել հոգեբուժարանում՝ այլախոհական գաղափարների և անկախական ձգտումների համար։ Հորս են երկու անգամ տարել հոգեբուժարան՝ քաղաքական հայացքների և ընդդիմադիր լինելու համար։ Հերթն ինձ էլ հասավ։
Հ.Գ. Թե՛ պապիկիս եղբորը, և թե՛ հորս նկատմամաբ ինչքան էլ որ ճնշումներ են գործադրել, այնուամենայնիվ ի վերջո գրել են, որ առողջ մարդիկ են։
Չեն հասկացել մինչև հիմա, որ մեր գենը առողջ է, ուղղակի իրենք են նույն տականք դավաճանները՝ առաջ սովետի տեսքով, հիմա Էլ հայակական «սովետի» տեսքով։
Հիմք են ընդունել դատվածությունս ու որոշել են ուղարկեն»,- գրել է Շահեն Հարությունյանը։

Այս թեմայով