Շիրակի մարզպետը առաջարկել է զբոսաշրջիկների համար բացել հայ-թուրքական սահմանը

Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը հաճախ է հայտնվում զավեշտալի պատմությունների կիզակետում։ Եվ հաճախ տպավորություն է ստեղծում, որ նա չի պատկերացնում, թե որտե՞ղ և ի՞նչ առաքելությամբ է գտնվում։

Politik.am-ի աղբյուրների փոխանցմամբ օրերս Սարուխանյանը կրկին զավեշտալի պատմության մեջ է ընկել։ Շաբաթներ առաջ Շիրակի մարզ արտերկրից հյուրեր են եկել, ովքեր հանդիպել են նաև մարզպետի հետ։ Խոսակցության ընթացքում հյուրերը կարծիք են հայտնել, որ մարզը առավել արագ կզարգանար, եթե բաց լիներ հայ-թուրքական սահմանը։

Հանդիպումից հետո Կարեն Սարուխանյանը նամակ է գրել կառավարությանը՝ առաջարկելով զբոսաշրջային սեզոնին ժամանակավորապես բացել հայ-թուրքական սահմանը, որպեսզի զբոսաշրջիկները ավելի հանգիստ կարողանան հասնել Շիրակի մարզ։

Այս թեմայով