Ողջունելի կլինի Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի՝ դաշինքով ներկայանալը

C2E64B5C-3031-4DD7-95FE-9273AFE6A94D_w987_r1_sՏնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ եթե գործարարներ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը որոշեն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մեկ միասնական դաշինքով մասնակցել, ապա դա ողջունելի համագործակցություն կլինի:

 «Ինքս Խաչատուր Սուքիասյանի հետ եղել եմ պատգամավոր և գիտեմ, որ նա մեր տնտեսական քաղաքականության ձևավորման և տնտեսական ոլորտի հարաբերությունների կանոնակարգման առումով՝ բավականաչափ ավանդ ունի: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյան-Խաչատուր Սուքիասյան միության պարագայում գործունեությունն ավելի արգասաբեր ու արդյունավետ կլինի»,- Politik.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

 

Այս թեմայով