Որդուս հիվանդության թղթերը ձեռքիս, ցանկանում եմ  հանդիպել վարչապետի հետ. ապրիլյան պատերազմի մասնակցի մայր

Որդուս հիվանդության թղթերը ձեռքիս, ցանկանում եմ հանդիպել վարչապետի հետ. ապրիլյան պատերազմի մասնակցի մայր

  «Ապրիլյան պատերազմի մասնակից, վիրավոր զինվոր որդուս բուժման խնդրանքով պատրաստվում եմ դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Պատերազմից հետո որդուս ձեռքերն ու ոտքերը չեն սնուցվում: Բուժում ստացել է ընդհամենը մեկ շրջան՝ Կարմիր խաչ վերականգնողական կենտրոնում, սակայն դրանից հետո տղայիս վիճակը էլ ավելի վատացավ»,-Politik.am-ին այս խնդրով ներկայացել էր ապրիլյան քառօրյայի մասնակից, ազգությամբ եզդի Արթուր Հասանյանի մայրը:
Մեր զրուցակիցը ընգծեց, որ հայաստանյան բժիշկները այլևս հրաժարվել են իր տղային բուժելուց, պատճառաբանելով, որ անզոր են և որ միայն Գերմանիայում է հնարավոր արդյունքի հասնել, ավելացնելով որ այս պահին, ծառայության ժամանակ ձեռք բերած այդ հիվանդության թուղթը ձեռքին ցանկանում է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
« Վարչապետին ներկայացրել են այնպես, իբրև ինձ թե՛ ֆինանսապես, թե՛ այլ հարցերով օգնել են, իսկ հիմա էլ ինձ նամակ է եկել, Պաշտպանության նախարարության և ՀՀ վարչապետի կողմից, որ Տիկին Հասանյան , նրանք Ձեր որդուն բուժել են, և այլն …:
Սակայն այդ ամենը սուտ է, որդուս հիվանդության թղթերը ձեռքիս ես շտապում եմ , ինչ որ կերպ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-եզրափակեց Ասյա Հասանյանը:

Այս թեմայով