Ում կհարվածի Սերժ Սարգսյանը

collageԱզգային Ժողովի ընտրություններից առաջ, իշխող ՀՀԿ-ն հայտնվել է անհարմար դրության մեջ: Կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը փորձում է ամեն կերպ քաղաքակիրթ ցուցակով ներկայանալ և հեռու պահել քրեական ու ոչ միանշանակ ընկալվող կերպարներին այդ ցուցակից: Այս ամենի հետ մեկտեղ, Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ այդ դեմքերը տեղերում շարունակեն աշխատել ՀՀԿ-ի համար: Նման ՀՀԿ-ականները հիմանակնում թաղային կամ մարզային հեղինակություններ են ու առանց իրենց ՀՀԿ-ն չի կարող լուրջ ձայներ ապահովել: ՀՀԿ ցուցակից հեռացված գործիչների թվում են Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Մհեր Սեդրակյանը, Մանվել Գրիգորյանը:

Սերժ Սարգսյանի այս որոշման մասին տեղեկանալուց հետո, այս գործիչներից շատերը հրաժարվում եմ աջակցել ՀՀԿ-ին առաջիկա ընտրություններում, ավելին կան որոշները, որոնք անգամ պատրաստվում են միանալ հակառակ ճամբարներին:

Այս ամենն արդեն իսկ հասկանալի է իշխանությունների ու մասնավորապես Սերժ Սարգսյանի համար: Հիմա Սերժ Սարգսյանը ունի երկու ճանապարհ` կամ բանակցում է այս գործիչների հետ ու նրանց ներառում ցուցակ, կամ փորձում է չեզոքացնել նրանից եկող վնասը` քաղաքականապես ոչնչացնելով այս գործիրչներից մեկին: Սերժ Սարգսյանը կարող է որոշել ու շատ խիստ պատժի ենթարկել վերնշված գործիչներից մեկին ու դա դաս կլինի մնացած բոլորի համար, որպեսզի հասկանա, որ հաջորդը իրենք են, եթե փորձեն դեմ դուրս գալ հոսանքին:

Հ.Գ. Ինչևէ, շատ քիչ ժամանակ է մնացել հասկանալու համար, թե Սերժ Սարգսյանը այս երկու ճանապարհներից որ մեկն է ընտրելու:

Այս թեմայով