Պատգամավորները մեկ շաբաթ զօր ու գիշեր կաշխատեն

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի այսօր սկսվելիք նիստը կարող է շարունակվել առնվազն մեկ շաբաթ և ավարտվել հաջորդ երեքշաբթի: Այդ մտահոգությամբ է, որ այսօր տեղի կունենա ևս մեկ լրացուցիչ նիստ, և պատգամավորները խորհրդի որոշմամբ կաշխատեն մինչև երեկոյան ժամը 20-ը: Նման ծանրաբեռնվածությունը պայմանավորված է օրակարգում մի քանի քվեարկությունների առկայությամբ, այդ թվում՝ ՀՀ նախագահի և Դատական բարձրագույն խորհրդի անդամների»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով