Կառավարությունը պատրա՞ստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ. ԼՀԿ

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։

Մասնավորապես՝
— ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
— որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը և ՊՈԱԿ-ները
— ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների և աշխատակիցների կրճատումները և արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
— ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող և տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
— և վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները և/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին

 Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է, որ հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում։

Այս թեմայով