ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյաներից մեկը «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի` պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ի, բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ի եւ նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը:

Այս միջնորդության բավարարումը դատարանին հեշտ չի տրվել, որովհետեւ հիշյալ Ս. Է.-ին այս պաշտոնում նշանակել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, եւ նրա համար միջնորդել են այնպիսի հեղինակություններ, ինչպես «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Վերջիններս ամեն ինչ արել են, որ դատարանը իրենց հովանավորյալի նկատմամբ խափանման ավելի մեղմ միջոց ընտրի, սակայն այս անգամ նրանց միջնորդությունը արդյունավետ չի եղել:

Հիշեցնենք, որ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են 1 մլն դրամ կաշառք ստանալու մեջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով