ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մոտ 20 օր առաջ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հայցելով ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի մասնակցությամբ քննվող քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվություն.

«Այսօր ստացել եմ ստորև ներկայացվող պատասխանը, որի համաձայն Գագիկ Խաչատրյանը որևէ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի»:

Մարուքյանը ավելացրել է` հետևողական ենք լինելու և թույլ չենք տալու, որ որևէ մեկը դուրս մնա պատասխանատվություն կրելու տիրույթից:

Այս թեմայով