Ջավադյանի պաշտոնանկության մասին. ԿԲ-ն ապատեղեկատվությանը լուրջ չի վերաբերվում

Այսօր մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պաշտոնանկ կարվի: Հրապարակման մեջ, մասնավորապես, նշվում էր.«Նրա աշխատանքներից լուրջ դժգոհություններ չկան, սակայն Փաշինյանը ԿԲ ղեկավարի պաշտոնում ցանկանում է իր մարդուն տեսնել։ ԿԲ նոր ղեկավարի թեկնածուն հենց այդ շրջանակներից է»։

Politik.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Կենտրոնական բանկից, որի պատասխանը կարճ էր.«Կենտրոնական բանկը ապատեղեկատվությանը երբևէ լուրջ չի վերաբերվել և շարունակելու է լուրջ չվերաբերվել»:

Այս թեմայով