Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը կքննարկի առավոտյան ժամը 11-ին

Առաջին ատյանի դատարանը հուլիսի 27-ին ժամը 11-ին կվերսկսի դատական նիստը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Փաստաբան Ռուբեն Սահակյանի խոսքով, Ռ.Քոչարյանը կներկայանա դատական նիստին պատշաճ ծանուցման դեպքում։

«Մի քանի ժամվա համար չէր խուսափի։ Նա չի ստացել ծանուցագիր։ Վաղը 11-ին կլինի դատարանում։ Ես հիմա չեմ կարող գնալ նրա տուն։ Ռոբերտ Քոչարյանի այն մարդը չէ, որ խուսափի։ Եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա», — ասաց Ռ.Սահակյանը։

Այս թեմայով