Սամվել Ալեքսանյանը կարող է դատապարտվել սպանություն պատվիրելու համար

2016 թվականին ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել էր պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում էր, որ Ալեքսանյանն իրեն զրկել է ունեցվածքից՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին: Այս մասին Արմեն Իսրայելյանը հայտարարել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում:

Նույն հրապարակման մեջ Ալեքսանյանի նախկին աշխատակիցը հայտարարել էր, որ ինքն ԱԺ պատգամավորի հրահանգով բազմիցս առևանգել է տարբեր քաղաքացիների և ճնշումներ իրականացրել նրանց նկատմամբ: Իսրայելյանը նաև հայտարարել էր, որ ինչ-որ ժամանակ անց պատանդառուի դերում հայտնվել է ինքը, քանի որ խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:

 Արմեն Իսրայելյանն այս հայտարարությունից երեք ամիս անց սպանվեց Ռուսաստանի Դաշնությունում: Սպանությունից հետո եղան բազմաթիվ հրապարակումներ, որոնցում կասկածներ կային, որ հնարավոր է սպանությունը պատվիրել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այս սպանության հետ Սամվել Ալեքսանյանի անունը կապեց նաև դեռևս ան ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Politik.am-ի տեղեկությունների համաձան Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում խիստ անհանգստացած է այս գործով: Խնդիրը նրանում է, որ իր գործի վերաբերյալ իր հրապարակային կարծիքն է հայտնել վարչապետ Փաշինյանը և եթե իրավապահները սկսեն հետաքրքրվել սրանով, ապա զարգացումները կարող են անկառավարելի լինել:
Իսկ գուցե՞ Փաշինյանի կասկածները ճիշտ էին և Ալեքսանյանը կապ ունի սպանության պատվերի հետ: Այս պահին կան բոլոր կասկածները, որ Ալեքսանյանը կարող էր կապ ունենալ այս գործի  հետ և իրավապահների ակտիվ աշխատանքի դեպքում  կարող են հաստատվել կասկածները և Ալեքսանյանը կարող է դատապարտվել  սպանություն պատվիրելու համար:

Այս թեմայով