Սանասարյանը դատական կարգով կվիճարկի իր նկատմամբ հարուցված վարույթը

Դավիթ Սանասարյանը այսօր Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա՝  իր նկատմաբ  նկատմամբ հարուցված վարույթին, ասաց, որ ինքն ու իրենց կառույցի իրավաբանները չեն ընդունում վարույթ ընդունելու հիմնավորումները՝ ասելով, որ դրանք իրենց համար հիմնավորում չեն.«Դատական կարգով վիճարկելու եմ: Բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ նոր Հայաստանում էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորությունները իրականացնել, և ես ամեն ինչ կանեմ, ամեն ձևի կնպաստեմ, որ ոչ միայն այդ հանձնաժողովը, այլ մնացած կառույցները իրենց իրավասությունների շրջանում գործեն: Նախկինում, փաստորեն, չի գործել այդ կառույցը, ըստ էության»:

Լրագրողի դիտարկմանը, թե Դավիթ Սանասարյանի գլխին, կարծես, «սև ամպեր են կուտակվում», ՊՎԾ պետը ասաց.«Իմ գլխին, 11 տարի է, սև ամպեր են կուտակվում, և այդ սև ամպերը ինձ չեն անհանգստացնում»:

Այս թեմայով