Սարգսյանն ու Կարապետյանը չեն կարողանում կիսել փողոցը

Վարչապետն այսօր Գյումրիում մասնակցում էր «Կումայրի պատմական միջուկի վերականգնման» ծրագրով վերանորոգված Ռուսթավելի փողոցի բացմանը: Այս փողոցը դարձել է իշխանությունների PR գործիքը: Հեկտեմբերի 1-ին էլ Գյումրու Ռուսթավելի փողոց էր այցելել նախագահ Սերժ Սարգսյանը: Նրան նույնպես ներկայացվել էր կատարված աշխատանքը: Իհարկե Սերժ Սարգսյանի այցի ժամանակ կարմիր ժապավեն չէին կտրել, սակայն իշխանական մեդիան ջանք չխնայեց այն ցույց տալու, որպես նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերի արդյունք:

Նույնը կատարվեց հոկտեմբերի 18-ին Կարեն Կարապետյանի այցի ժամանակ: Այս անգամ իհարկե կտրվեց կարմիր ժապավենը ու ամեն բան ներկայացվեց այնպես ասես փողոցի վերականգնումը իրականացվել է միայն Կարեն Կարապետյանի ջանքերի շնորհիվ:

Այս միջադեպը ապացուցում է մի բան, որ Հայաստանում այնքան քիչ աշխատանք է կատարվում, որ նախագահն ու վարչապետը չեն կարողանում մի փողոց կիսվել:  Ի վերջո բավական անլուրջ է, երբ ընդամենը մեկ փողոցի հիմնանորոգումը ներկայացվում է, որպես պետական մեծ ծրագիր:

Այս թեմայով