Սա աննորմալ երևույթ է, ո՞նց կարա սենց բան լինի. Վարչապետը` «Արմաթ» լաբորատորիաների աշխատողների աշխատավարձ չստանալու մասին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության հերթական նիստին հայտարարեց, որ իր ստացած նամակի համաձայն` Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք 350 խմբակներ են վարում, արդեն երեք ամիս վարձատրություն չեն ստացել.

«Ես ուզում եմ հասկանալ՝ սենց բան հնարավո՞ր է քսանմեկերորդ դարում, որ պետական աշխատողները երեք ամիս աշխատավարձ չստանան»

Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախորդ տարիներին ուղիղ ֆինանսավորմամբ դրամաշնորհմամբ է եղել ֆինանսավորումը, իսկ այս տարի մրցութայինի է փոխվել, ինչին «Արմատը» առարկել է.

«Մենք բանակցել և Ֆինանսների նախարարության  հետ քննարկել ենք, նախագիծը կքննարկվի կոմիտեի նիստում և կընդունվի մյուս շաբաթ»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է` խոսքը աշխատողներին չի վերաբերում, այլ հասարակական կազմակերպության կողմից աշխատանք կատարողներին:

Վարչապետի խոսքով այդ ամենը հասկանալի է, սակայն պետությունը կարևորել է այդ ծառայությունը.

«Սա աննորմալ երևույթ է, ո՞նց կարա սենց բան լինի, ո՞նց են հնարավոր դառնում այսպիսի երևույթները, մենք ֆինանսավորման ձևը փոխում ենք, որ ավելի լա՞վ լինի, թե՞ ավելի վատ լինի, իհարկե փոխում ենք, որ ավելի լավ լինի, հետևաբար հարց, թե ինչո՞ւ է ավելի վատ: Ես ասում եմ՝ մրցույթը մինչև հիմա ինչո՞ւ չի եղել, այսօր մարտի քսանմեկն է, ինչո՞ւ չի եղել»:

Արայիկ Հարությունյանի հավաստմամբ` քանի որ վճարման ձևը փոխվել է, առարկություն է ստացվել «Արմաթի»-ի կողմից, որ դա իրենց գույքն է, ինչի հետ համաձայնել է ԿԳՆ-ն, այսինքն՝ ստացվել է՝ եթե իրենք չշահեն, այդ ծրագիրը չի իրականացվելու:

Վարչապետի հարցին, թե այդ դեպքում այն ժամանակ ինչո՞ւ են այդ որոշումը ընդունել, պատասխանել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` նշելով, որ բավարար քննարկման ժամանակ չի եղել, դրա համար որոշակի ռիսկեր են եղել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկել է այսօր նիստի օրակարգում ներառել հարցը, ինչին վարչապետը չի համաձայնել` կոչ անելով պատշաճ քննարկել հարցը:

Այս թեմայով