Սենատի խոսնակը` Ղազախստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին: «Ես որոշում եմ կայացրել դադարեցնել նախագահի իմ լիազորությունները: Արդեն 30 տարի է, ինչ ես զբաղեցնում եմ այս ամենաբարձր պաշտոնը: Ժողովուրդն ինձ հնարավորություն է տվել լինել անկախ Ղազախստանի ամենից առաջին նախագահը»,- ասել է նա:

Նազարբաևի հրաժարականի պատճառները առայժմ հայտնի չեն:

Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Սենատի (վերին պալատ) խոսնակ Կասիմ Ժոմարտ Տոկաևը:

Այս թեմայով