Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-ին Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով հունիսի 6-7-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Մոսկվա, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ռուսաստանի իր գործընկերոջ հետ բանակցություններից բացի Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ կունենա ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև Մոսկվայում կրթություն ստացող հայ ուսանողների հետ», — ասաց Տ.Բալայանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 11-ին նախարար Մնացականյանը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին:

Այս թեմայով