Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Գորիսի համայնքապետարանում

Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանն առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել համայնքապետարանի բաժինների պետերի, հայեցողական պաշտոն զբաղեցնողների հետ: Մարզի ղեկավարը նշել է, որ այցը ճանաչողական բնույթ ունի և ծանոթացել է տարբեր բաժինների աշխատանքներին:

«Իմ հորդորն է՝ յուրաքանչյուր հարց դիտարկել անձնական պատասխանատվության դաշտում և լինել խիստ հետևողական աշխատանքի արդյունավետության հարցում »,- նշել է Հունան Պողոսյանը:

Մարզպետը քննարկումներ է ունեցել համայնքի ղեկավարի հետ: Առուշ Առուշանյանը ներկայացրել է համայնքում իրականացվող ծրագրերը, առաջնահերթ խնդիրները: Հունան Պողոսյանն ընդգծել է, որ հնարավոր նեղ ժամկետներում կուսումնասիրի բարձրաձայնված խնդիրները և կփորձի ընթացք տալ: Հանդիպման ընթացքում խոսվել է նաև համայնքի տնտեսական զարգացմանը, կրթամշակութային, սպորտային կյանքի առաջխաղացմանն ուղղված հարցերի մասին:

Այս թեմայով