Սուրիկ Խարատրյանը պատրաստվում է լքել Հայաստանը

ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ին ձերբակալվեց:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ կայացրած որոշմամբ մերժել է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը՝ քննչական մարմնի ձերբակալման որոշման դեմ ու Մանվել Գրիգորյանը  կշարունակի մնալ անազատության մեջ:

Գրիգորյանի նկատմամբ իրավապահ մարմինների անզիջում դիրքավորումը նախկին իշխանությունների տարբեր ներկայացուցիչների մեծ անհանգստութուն է պատճառել: Գրիգորյանի ձերբակալությունը ցույց տվեց, որ Հայաստանում այլևս չկա անպատժելիության մթնոլորտ ու անգամ նախկին հանցագործությունների համար պետք է նաև այսօր պատասխան տալ:

Politik.am-ի տեղեկություններով այս օրերին հատկապես անհանգստացած է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նա նախկին իշխանությունների օրերին նույնպես հայտնվել է բազմաթիվ անօրինական պատմությունների մեջ: Եղել է իշխանության ամենաօդիոզ դեմքերից մեկը:

Սուրիկ Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունների մասին տարիներ առաջ խոսել է նաև, դեռ այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Խոսքը Ավետիք Բուդաղյանի սպանության մասին է:

Հիշեցնենք, որ Ավետիք Բուդաղյանը սպանվեց Սուրիկ Խաչատրյանի տան մոտ և այդ սպանության համար դատապարտվեց Խաչատրյանի թիկնապահը: Պատգամավոր Փաշինյանը այն ժամանակ հայտարարեց, որ իրականում հենց Սուրիկ Խաչատրյանն է սպանել Ավետիք Բուդաղյանին:

Մեր տեղեկություններով` այս ամենից ելնելով, Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, որպեսզի չկանգնի դատարանի առաջ, երբ վերաբացվի Բուդաղյանի սպանության գործը:

Այս թեմայով