Սպառնում են նետել աղբամանը ցանկացած մարդու, ով ունի տարբերվող տեսակետ. Նաիրա Կարապետյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակելով՝ գրել է.

«Առաջին գրառումը հեղինակը ջնջել է, սակայն հպաաաաաարտորեն տեղադրել մյուսը՝ խուլիգանական արարքի փաստը՝ ողողված պաթոսով և … սպառնալիքներով։

Այո, սպառնում են նետել աղբամանը ցանկացած մարդու, ով ունի տարբերվող տեսակետ։ Օրենքի այս կոպիտ խախտմանն էլ անուն են մտածել՝ ակցիա.. Ակցիա են իրականացնում..

Մեկ այլ լայվով էլ ասում են՝ չենք փոշմանել, ճիշտ ենք արել, այո, վարչապետը դատապարտել, բայց մենք ճիշտ ենք արել..

Նարեկ Մալյան ջան, բնականաբար հայտնում եմ աջակցությունս, սակայն նաև խնդրում եմ քեզ և մեզ բոլորիս՝ հետևողական և պահանջատեր լինել՝ իրավապահ մարմինների կողմից այս գործը Մարալիկի գործի ճակատագրին չարժանացնելու հարցում..

Թե բա՝ թավշյա, որ բռնի, սեր, հանդուրժողակնություն…

Սպասենք, տեսնենք, թե ով կարձագանքի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների այս լիակատար խախտումներին»։

Այս թեմայով