Տարոն Մարգարյանն այցելել էր Ծիծեռնակաբերդ

Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա լրագրողների հետ զրույցում բավական բարձր գնահատեց ՀՀ ջանքերը Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում և նաև համոզմունք հայտնեց, որ վաղ թե ուշ ամբողջ աշխարհը ճանաչելու է Եղեռնը:

«Մենք ողջ աշխատակազմով եկել ենք գլուխ խոնարհելու 1915 թվականին զոհ գնացած 1.5 միլիոն հայերի հիշատակին: Մեծ ցավ ենք ապրում: Պետք է այնպիսի ուժեղ պետություն ունենանք, որ թույլ չտանք նման դեպքերի կրկնություն»,- ասաց նա։

Այս թեմայով