Րաֆֆի Հովհաննիսյանը Արմեն Սարգսյանի մասին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում է, այսօր  ժամը 12:00-ին գումարվելու է Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստ: 

Ներկաների շարքւոմ են մի շարք պատգամավորներ , քաղաքական հասարակակն գործիչներ:

Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը ևս ներկա էր ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ինագուրացիային:

Ր. Հովհաննիսյանը ի պատասխան լրագրողների հարցերին նշեց, որ Արմեն Սարգսյանին վաղուց է ճանաչում և մաղթում եմ հաջողություն.

«Իմ առաջարկով է Արմեն Սարգսյանը դարձել մեր դեսպանը և հպարտ եմ իր գործունեությամբ:

Հնարավորություն է երկիրը կամաց կամաց Ա. Սարգսյանի միջոցով վերափոխելու»,- ասաց Ր. Հոհվաննիսյան:

Այն հարցին թե Ա. Սրագսյանը կապ կստեղծի իշխանության և ընդդիմության միջև, վերջինիս նշեց. « Մեկ հոգով մեր երկիրը չի փոխվելու, բայց յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ներդրումն ունենալ երկրի փոփոխության հարցում:

Ա. Սարգսյանը ունի պետական , առևտրական, դիվանագիտական փորձ և եթե դա կարողանա ի օգուտ երկրի ներդնել կկարողանանք դուրս գալ այս վիճակից»:

Այս թեմայով