Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան․ լարված իրավիճակ

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիները բողոքի ցույց են անում Մաշտոցի պողոտայում:Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, փորձում են փակել նաև Ֆրանսիայի հրապարակաը։

Բողոքի ցույցի մասնակիցները Օպերայի հարակից սրճարանների աշխատակիցներն են, ովքեր քաղքապետարանի որոշման արդյունքում կորցրել են իրենց աշխատատեղերը։ Ոստիկանական ուժերը փորձում են ճանապարհը բացել։ Իրավիճակը լարված է։ Քաղաքացիները դիմադրում են ոստիկաններին և չեն հեռանում փողոցից։

Այս թեմայով