«Փաստ». Ինչո՞ւ է անցումային արդարադատությունն այդքան կարեւոր. Կա հստակ քաղաքական ենթատեքստ

«Փաստ» թերթը գրում է. «Իշխանությունների համար օրակարգային կարեւոր հարց է դարձել անցումային արդարադատության համակարգի ստեղծումն ու համապատասխան նախագծերի մշակումը, որի մասին դեռեւս կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հրապարակավ «ձեռքի հետ» հայտարարեց վարչապետ Փաշինյանը:

Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների, դրա տակ հստակ քաղաքական ենթատեքստ կա, որի համաձայն, իշխանությունները փորձելու են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել, որպեսզի առաջին հերթին ՄԻԵԴ-ի հնարավոր բացասական վճիռներից խուսափելով՝ նախկին «քրեաօլիգարխիկ» համակարգի կողմից ձեռքբերված անշարժ գույքը հետ բերեն պետության իրավասության տակ, նաեւ իշխանության համար անցանկալի եւ «վտանգ» ներկայացնող դեմքերին հնարավորինս լիկվիդացնեն քաղաքական հարթակից:

Մեր աղբյուրների պնդմամբ, այս թեմայի վերաբերյալ վարչապետը ՔՊ ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ հանձնարարել է բոլոր «ֆրոնտներում» ու հնարավոր բոլոր ձեւաչափերով հանրությանը ներկայացնել օրենքի ընդունման կարեւորությունն ու առաջնայնությունը:

Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ իշխանական իրավաբան պատգամավորները, «իշխանամերձ» մասնագետները ջանք չեն խնայում իրենց հաճելի «սոուսով» մատուցել հարցի մանրամասները: Հատկանշականն այն է, որ նրանք հնարավոր բոլոր մեթոդներով խուսափում են հանրային դիսկուրսից, փորձում են ուղղակի «միակողմանի» տեսակետներ գեներացնել տեղեկատվական դաշտում՝ ամեն կերպ խուսափելով մանրամասներ ներկայացնել եւ ասել, թե խոսքն ինչի մասին է եւ, օրինակ, որ երկրի իրավակիրառ պրակտիկայում է այն օգտագործվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով