Քաղաքացու օրը Անկախության տոնից հետո 2-րդ կարևոր օրն է ՀՀ նորանկախ պատմության մեջ. ԿԳ նախարար

«Անցած տարվա իրադարձությունները, որ պետք է նշենք, Անկախության տոնից հետո երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում».-այս մասին կառավարության նիստից հետո ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու որոշմանը:

«Անցած տարվա իրադարձությունները, որ պետք է նշենք, անկախության տոնից հետո երկրորդ հիշարժան օրն է լինելու մեր նորանկախ պատմության ընթացում, և մենք դա արձանագրում ենք, միևնույն ժամանակ չենք ֆիքսում կոնկրետ օրը: Կոնկրետ օրը ֆիքսելու անհրաժեշտությունը, եթե տարիներ անց որևէ կառավարություն կտեսնի, կցանկանա, նոր կֆիքսի».- ասաց նախարարը:

Հարությունյանը նշեց նաև, որ օրվա ընտրությունը չի կապվում ապրիլի 23-ի հետ, երբ հրաժարական տվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրվել է այդ օրը, որպեսզի լինի հանգստյան օր և լրացուցիչ հանգստյան օրվա կարիք չլինի: «Հիմնական իրադարձությունները տեղի էին ունեցել ապրիլի վերջին,  դրա համար է ընտրվել ապրիլի վերջին շաբաթ օրը».- ասաց նա:

Այս թեմայով