Քաջազնունի փողոցում առևտրի տաղավարներ կտեղադրվեն.Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է` կատարելով նախորդ շաբաթ տված խոստումը  քաղաքապետարարի համապատասխան վարչությունից և պատասխանատուներից փորձել է հստակեցնել՝ արդյո՞ք կառուցվելու են փողոցային առևտրի համար նախատեսված նոր տաղավարներ.

«Ինչպես ինձ տեղեկացրին քաղաքապետարանից, առաջիկա շաբաթների ընթացքում, Կենտրոն վարչական շրջանի Քաջազնունի փողոցի վրա կլինի արդեն տաղավարներ տեղադրելու թույլտվություն: Հարկ եմ համարում նշել, որ Երևանում կան մի շարք շուկաներ, որտեղ առաջարկվում է տեղափոխել բացօդյա առևտրով զբաղվողներին, սակայն վերջիններս, համառորեն չեն լքում փողոցը, պատճառաբանելով, որ շուկայից ոչ ոք չի օգտվում»

Politik.am-ի հետ զրույցում ավագանու անդամը տեղեկացրեց, որ մեկ-երկու շաբաթից, հնարավոր է մի փոքր ուշ, կլինի համապատասխան որոշումը, որին էլ կհաջորդեն կառուցման աշխատանքները.

«Ճարտարապետներն արդեն համապատասխան աշխատանքներ են արել: Ամենայն հավանականությամբ` տաղավարները կկառուցվեն մասնավորի կողմից: Քաղաքապետարանը լիահույս է, որ դրանք կլինեն հնարավորինս մատչելի ու հասանելի: Ինչքանով ես հասկացա, առևտարականներն էլ  տաղավարների համար գումար վճարելուն դեմ չեն»:

 

Այս թեմայով