«Ներկայումս Պաշտպանության նախարարությունում քննարկվում է մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահության չընդգրկված զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետն ավելացնելու հնարավորության հարցը», – այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին, թե ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետի կրճատման հարց է քննարկվո՞ւմ, տոնոյանը պատասխանեց.«Մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայողներինը»: