15 մլն դրամ՝ Դավիթ Պետրոսյանին մերկացնելու և աղբամանը նետելու համար

«Հրապարակը» գրում է. Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Պետրոսյանը գրառում է կատարել՝ խոստանալով 15 մլն դրամ նրան, ով կմերկացնի և կնետի աղբամանը «Ռեստարտ» խմբի համակարգող Դավիթ Պետրոսյանին։

Օգտատերը, մասնավորապես, գրել է.

«Դուբայում ապրող իմ երկու ընկերների հետ միասին 15 000 000 դրամ (15 մլն.) քաղաքացիական պարգևավճար ենք խոստանում Երևանում ապրող էն տղին, ով էդ բ-ի վաստակ Դավիթին (թեկուզ մենակ իրեն) մերկացնի, տանի քցի աղբարկղը, վիդեո ու ֆոտո անի ու դնի համացանցում:

Ես ձեր թասիբին մեռնեմ: Ի գործ:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան էլ Դավիթ Պետրոսյանն ու «Ռեստարտի» նրա ընկերները փորձել էին աղբամանը նետել վիդեոբլոգեր, նախկինում ոստիկանապետ Վովա Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին, բայց առանց մերկացնելու»։

Այս թեմայով