88 պատգամավորից միայն երեքն էին եկել հարգելու սպարապետի հիշատակը

Մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով և հաստատվեց դրա անհատական կազմը։ Ըստ տարածված հայտարարության՝ հանձանաժողովը ղեկավարելու էր Նիկոլ Փաշինյանը։

Այսօր արդեն սպարապետ Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված բուն միջոցառումներն էին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որտեղ Վազգեն Սարգսյանի շիրիմն է հարգանքի տուրք մատուցելու էին եկել Հայաստանի տարբեր անկյուններից։ Ներկա էին կառավարության անդամներ, պետական հասարակական այլ գործիչներ։ Զարմանալի է, որ «Իմ քայլը» խմբակցությունից միայն երեք պատգամավորներ էին եկել «Եռաբլուր»։ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից եկել էր արցախյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյան, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, երիտասարդ պատգամավորներից հարգանքի տուրք մատուցելու էր եկել միայն Թագուհի Թովմասյանը։

Զարմանալի է, որ 88 պատգամավորներից միայն երեքն էին եկել հարգելու սպարապետի հիշատակը։ Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը կառավարական հանձնաժողով է ձևավորել ու այն գլխավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս թեմայով