Photo. Այսօր Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է. ում հետ կնշի նա

photoԱյսօր Հովիկ Աբրահամյանի տարեդարձն է, նա դառնում է 59 տարեկան։ Մեր տեղեկություններով Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում իշխող վերնախավի այլ ներկայացուցիչների նման ճոխ տոնակատարություն կազմակերպել: Նա օրը կանցկացնի իր ընտանիքի անդամների հետ: Մինաում ենք շնորհավորանքներին ու Հովիկ Աբրահամյանին ցանկանում  քաջառողջություն և ծրագրերի իրականացում:

Կենսագրություն

President_of_the_National_AssemblyՀովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերան սկսել է ՀՀ անկախության սկզբնական շրջանից, երբ 1995 թվականին ընտրվելցէ ՀՀ-ի Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստացել է Արտաշատի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Արտաշատի քաղաքագլուխ։ 1998 թվականին Հովիկ Աբրահամյանը նշանակվել է Արարատի մարզի մարզապետ։

2000 թվականին նշանակվել է քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար։ Նախարարությունում կատարվող վերակառուցման պրոցեսներին, Հովիկ Աբրահամյանին հաջողվել է հետագա երկու տարիներին պահպանել իր նախարարական պաշտոնը։

Հովիկ Աբրահամյանը որպես նոր գերատեսչության ղեկավար ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության Խորհրդի կազմը։ Նրա լիազորությանն են տրվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական օրգանների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության իրականացման պարտականությունները։

2000-2008 թ.-ներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թ.-ներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։ 2008 թ.-ի ապրիլի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար։ 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ 2005 թ.-ից մինչև օրս հանդիսանում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ։ 2014 թվականի ապրիլի 13-ին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Հրաժարական է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերի 8-ի Կառավարության նիստի ժամանակ:

Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012)։12215_am_3
Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ վարչապետի հուշամեդալով,
«Մարշալ Բաղրամյան» մեդալով,
«Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալով,
Հունաստանի խորհրդարանի ոսկե մեդալով,
Թատերարվեստին մատուցած անգնահատելի ծառայությունների և Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ Թատերական գործիչների միության Ոսկե մեդալով,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար՝ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով,
միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման գործում կարևոր ներդրում ունենալու համար՝ ԱՊՀ ՄԽՎ ոսկե մեդալով,
«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչություն» հուշանշանով։

Այս թեմայով