Ստեփանակերտից Մարտունի՝ ուղղաթիռով

«Փաստ» թերթը գրում է.

«Ինչպես արդեն նշվել է, ՀՀ անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի հոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Արցախ մեկնածներից նորօրյա իշխանության մի շարք ներկայացուցիչներ, ի տարբերություն մնացյալների, որոշել են ոչ թե մեքենայով գնալ, այլ ուղղաթիռով: Այս խմբում եղել են մասնավորաբար առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը, մի քանի այլ պաշտոնյաներ:

Երևանից Ստեփանակերտ ուղղաթիռով մեկնելու մեջ, գուցե, որևէ արտառոց բան չկա, սակայն ուշագրավ է այցի շարունակությունը: Հասնելով Արցախ, մեր ունեցած տեղեկություններով, սույն պաշտոնատար անձինք հանկարծ փոշմանել են ու հրաժարվել նախօրոք պլանավորված կերպով Ստեփանակերտից ավտոմեքենաներով մեկնել Մարտունի, ուր ապրում էին Գրիգորյանի ծնողները: Խոսքն, ի դեպ, մոտ 55 կմ ճանապարհի մասին է: Նրանք պնդել են, որ այդ կարճ ճանապարհահատվածը ևս անցնեն ուղղաթիռով, ինչը բավական բարդություններով ապահովվել է:

Եթե Երևան–Ստեփանակերտ–Երևան երթուղին ուղղաթիռով անցնելը կարող է պատճառաբանվել բազմազբաղ պաշտոնյաների ժամանակը խնայելու անհրաժեշտությամբ, ապա անհասկանալի է մնում դեպի Մարտունի հասնելու նման պահանջը: Պատճառների մասին մեր աղբյուրները լռում են, չի բացառվում, որ ուղղակի հարգարժան պաշտոնյաները «լավ չեն տանում» ոլորանները»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Այս թեմայով