Video. Լուլուն հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել

Մարտի 16-ին իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն գրառում էր արել, որով քաղաքացիներին կոչ էր արել հետևել միայն «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի և Հ1-ի լրատվությանը։ Մնացած բոլոր լրատվամիջոցներին նա մեղադրել էր ոչ անաչառ լինելու մեջ։Շատերի համար անսահկանալի է, թե ինչու՞ է Լուլուն փորձում առավել  հեղափոխական երևալ, քան վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի վերջո, լրատվամիջոցների աշխատանքը առավել անհարմարություն է պատճառում հենց վարչապետ Փաշինյանին։

Այս հարցը իրականում շատ պարզ պատասխան ունի՝ Լուլուի կենսակերպն է օրվա իշխանության ամենավeրին օղակներում կանգնածներին հաճոյանալ։ Նա նույն կերպ էր վարվում նախկին իշխանությունների ժամանակ։ 2017 թվականին էլ Լուլուն հայտարարում էր, որ կարտագաղթի, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տա․«Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից»։

Այսքանից հետո մնում է «հեղափոխական» Լուլուին խորհուրդ տալ շատ չփնովել նախկին իշխանություններին. չէ՞ որ նա հանուն Կարեն Կարապետյանի պատրաստ էր արտագաղթել։

Այս թեմայով