Video. Միջազգային թրեյնինգի մասնակիցները Երևանում հարձակման են ենթարկվել

Այսօր Երևանում ընթանում էր միջազգային թրեյնինգ, որի թեման  էր «Bellingcat` Հետաքննություն բաց աղբյուրների հիման վրա»։ Միջազգային թրեյնինգի աշխատանքերին խանգարել են մի խումբ քաղաքացիներ։ Հարձակման հեղինակը հայկական արժեքների պահպանության «Կամք» նախաձեռնությունն է եղել, որի անդամների թվում են եղել Վահագն Չախալյանը և Սմբատ Ղահրամանյանը։

Այս մասին Politik.am-ին տեղեկացրեց ֆորումնի մասնակից Անի Մեջլումյանը․«Բելինգքաթի թրեյնինգից հետո մեզ մոտենում ու առանց թույլտվության նկարում են մի քանի երիտասարդներ ասելով թե «հակահայկական քարոզչություն ենք անում»: Բելինգքաթի թրեյնինգում ընդհանրապես մեկ հայկական օրինակ կա: Թրեյնինգը սովորեցնում է լրագրողներին աշխատել բաց աղբյուրների հետ: Կոնգրես հյուրանոցի սրահում մենք բառի բուն իմաստով բարոյական հարձակման ենթարկվեցիք այս մարդկանց կողմից։ Նրանց պահանջը և նպատակները այդպես էլ անհասկանալի մնացին մասնակիցներին։ Հարձակման հեղինակը հայկական արժեքների պահպանության «Կամք» նախաձեռնությունն է»,-ասաց Անի Մեջլումյանը։

Այս թեմայով